Հերթական անգամ ապացուցվեց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հիմքեր չկան





Արդեն քանի օր է համացանցում լայն քննարկման առարկա է դարձել Գագիկ Ծառուկյանի գործով Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Հանրության մեծ մասը, ԲՀԿ-ի աջակցիները մեծ ուրախությամբ են նշում այս փաստը, ոգևորվում: Մինչդեռ իշխանությունը գլուխը պատե պատ է տալիս, թե ինչ մոգոնի՝ քաղաքական հետապնդումը շարունակելու համար:


Ինչևէ պարզից էլ պարզ է՝ Գագիկ Ծառուկյանի գործով Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել և հետ է ուղարկել, այն նոր կազմով քննելու համար: Այս պահին դեռևս որոշման մանրամասները հայտնի չեն, բայց որ այս գործը հստակ արտահայտված քաղաքական ուղղվածություն ունի՝ միանշանակ է:


Թե ե՞րբ և ո՞ր դատավորը նորից կքննի Ծառուկյանի գործը, պարզ կդառնա առաջիկայում, բայց որ դատավորները խուսափում են Ծառուկյանին կալանավորելու որոշում կայանցնել, քանի որ հիմքերն իրականում շատ թույլ են, երկու կարծիք լինել չի կարող:
Հասկանալի չէ նաև, թե ինչու է վերաքննիչի որոշումն առանց Ծառուկյանի պաշտպանների ներկայության հրապարակվել: Հասկանալի չէ նաև, թե, հատկապես, դատախազության կողմից ներկայացված բողոքի ո՞ր մասը չի բավարարվել Վերաքննիչ դատարանի կողմից: Սրանք հարցեր են, որոնք միանշանակ թե՛ ուղիղ, թե՛ տողատակային իմաստով հստակություն կմտցնեն ոչ միայն իշխանությունների ներկայիս տրամադրությունների, այլև նախաձեռնվող հետագա գործողությունների մասին:


Մեկ բան ակնհայտ է. Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, որպեսզի նա և իր ղեկավարած խմբակցությունը չխոսեն՝ տնտեսության կործանման մասին, առաջիկայում սպասվող սովի մասին, այլասեռվածություն տարածող օրենքների մասին, Արցախի հարցն ադրբեջանանպաստ լուծելու մասին: Այո՜, սա է իրականությունը, ահա, թե ինչու է Փաշինյանը հետապնդում Գագիկ Ծառուկյանին…»։


Այդուհանդերձ՝ հարկ եմ համարում նշել, որ կալանքը, ինչպես հայտնի է, խափանման ծայրահեղ միջոց է, այն կիրառվում է, ըստ ՀՀ օրենսդրության, ծայրահեղ իրավիճակներում, երբ առկա են մեղադրյալի փախուստի, նախաքննությանը խոչընդոտելու, վկաներին ահաբեկելու հնարավորությունները, երբ մեղադրյալը հանրորեն վտանգավոր է, երբ նրան իսկապես պետք է մեկուսացնել հասարակությունից: Չնայած, որ Փաշինյան Նիկոլի ԱԱԾ-ն, որը ղեկավարում է կիսաանչափահաս Քյարամյան Արգիշտը խաղ ու պար են համարում անհիմն գործ կարելը, դե իսկ դատախազության՝ անտրամաբանական լինելու մասին, խոսք անգամ լինել չի կարող:
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

For several days now, the decision of the Court of General Jurisdiction in the case of Gagik Tsarukyan has been widely discussed on the Internet. Most of the public, the PAP supporters, celebrate this fact with great joy and are encouraged. Meanwhile, the government is trying its best to continue the political persecution.
It is very clear that the Court of General Jurisdiction overturned the decision of the Court of General Jurisdiction in Gagik Tsarukyan’s case to send it for a new examination. The details of the decision are not yet known, but it is clear that this case has a clear political orientation.


It will be clear in the near future when the judge will re-examine Tsarukyan’s case, but there is no doubt that the judges avoid making a decision to detain Tsarukyan, as the grounds are in fact very weak.
It is not clear why the decision of the appellant was published without the presence of Tsarukyan’s lawyers. It is not clear which part of the complaint filed by the Prosecutor’s Office in particular was not upheld by the Court of Appeal. These are questions that will definitely clarify not only the current mood of the authorities, but also the further actions to be taken.


One thing is obvious. Tsarukyan is being politically persecuted so that he and his faction do not talk about the collapse of the economy, the impending famine, the laws that spread corruption, and the pro-Azerbaijani settlement of the Nagorno-Karabakh conflict. Yes, this is the reality, that is why Pashinyan is pursuing Gagik Tsarukyan … ”

However, I consider it necessary to note that detention, as it is known, is an extreme measure of restraint, it is used, according to the RA legislation, in extreme situations, when there are opportunities for the accused to escape, obstruct the investigation, intimidate witnesses, he really needs to be isolated from society. Although Nikol Pashinyan Pashinyan’s NSS, headed by half-juvenile Argisht Kyaramyan, considers sewing a case unfounded, it can not even be said that the prosecutor’s office is illogical.
WOMAN MAMULPOSTED UNDERNEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *